Հայոց լեզու

Թարգմանություն

Փոքրիկը նայում է, թե ինչպես է տատիկը գրում, և հարցնում է.

 

-Դու իմ մասի՞ն ես գրում: Տատիկը դադարում է գրելը, ժպտում է և թոռանը ասում.

-Գուշակեցիր, հենց քո մասին եմ գրում: Իրականում կարևորը այն չէ թե ինչ եմ գրում, այլ թե ինչով եմ գրում: Ես ցանկանում եմ, որ դու, երբ մեծանաս, նմանվես այս մատիտին: Փոքրիկը ուշադրությամբ նայում է մատիտին, բայց ոչ մի արտասովոր բան չի նկատում:

-Նա ամբողջությամբ նույնն է, ինչ բոլոր մատիտները:

-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես նայում իրերին: Այս մատիտը հինգ հատկություն ունի, որոնք պետք կգան քեզ, եթե ուզում ես աշխարհի հետ համերաշխ ապրել: Առաջինն այն է, որ դու կարող ես հանճար լինել, բայց երբեք չպետք է մոռանաս ո ուղղորդող ձեռքի գոյության մասին: Մենք այդ ձեռքը անվանում ենք Գերագույն ուժ: Վստահի՛ր այդ ուժին և սովորի՛ր զգալ այն: Երկրորդ հատկությունն այն է, որ գրելու համար ինձ անհրաժեշտ է սրել մատիտը: Գործընթացը փոքր-ինչ ցավոտ է, բայց դրանից հետո մատիտը ավելի սուր է գրում: Հետևաբար սովորի՛ր դիմանալ ցավին`հիշելով որ այն քեզ ավելի ուժեղ է դարձնելու: Երրորդը. մատիտով գրելուց հետո միշտ կարելի է ջնջել ռետինով այն, ինչ սխալ ես համարում: Հիշի՛ր, որ սխալները ուղղելը վատ չէ: Հիմնականում դա միակ եղանակն է ճիշտ ուղու վրա մնալու համար: Չորրորդն այն է, որ կարևոր չէ, թե ինչ փայտից է պատրաստված մատիտը և ինչ ձև ունի այն, կարևորը ներսում գտնվող գրաֆիտն է: Այդ պատճառով միշտ մտածի՛ր, թե ինչ է կատարվում քո ներսում: Վերջապես վերջինն այն է, որ մատիտը իրենցից հետո հետք է թողնում: Այդպես և դու ես հետք թողնում քո հետևից, այդ պատճառով մտածի՛ր ամեն կատարածդ քայլի համար:

Աղբյուրը՝

https://m.vk.com/wall-27653829_5282

Оставьте комментарий