Անգլերեն

Structure of passive

41.1
1.Many accidents are coused by dangerous driving.
2. Cheese is made from milk.
3. The roof of the building was damaged in a storm a few days ago.
4. There’s no need to leave a tip. Service is included in the bill.
5. You were invited to the wedding. Why didn’t you go ?
6. A cinema is a place where films are shown.
7. In the United States, elections for President are held every four years.
8. Originally the book was written in Spanish and a few years ago it was translated into English.
9. We were driving along quite fast but we were overtaken by lots of other cars.

41.2
1. When was the telephone invented?
2.How is glass made?
3. When was Australia discovered?
4. What is silver used for?
5. When was television invented?

41.3
1.It’s a big factory. Five hundred people are employed there.
2. Water covers most of the Earth’s surface.
3. Most of the Earth’s surface is covered by water.
4. The park gates are locked at 6.30 p.m. every evening.
5. The letter was posted a week ago and it arrived yesterday.
6. The boat sank quickly but fortunately everybody was rescued.
7. Ron’s parents died when he was very young. He and his sister were brought up by their grandparents.
8. I was born in London but I grew up in the north of England.
9. While I was on holiday, my camera was stolen from my hotel room.
10. While I was on holiday, my camera disappeared from my hotel room.
11. Why did Sue resign from her job ? Didn’t she enjoy it ?
12. Why was Bill sacked from his job ? What did he do wrong ?
13. The company is not independent. It is owned by a much larger company.
14. I saw an accident last night. Somebody called an ambulance but nobody was injured so the ambulance wasn’t needed.
15. Where were these photographs taken ? In London ? Did you take them?

41.4
1. The room is cleaned every day.
2.All flights were cancelled because of fog.
3. This road isn’t used very often.
4. I was accused of stealing money.
5. How are languages learnt?
6. We were advised not to go out alone.

Գրականություն

Շահան Շահնուր «Նահանջ առանց երգի»

Ֆրանսիա: Պիերը(նրա իսկականանունը Պերտոս է) գնում էլուսանկարչատուն: Աշխատում է այդլուսանկարչատանը, որտեղից ուզում էհեռանալ, քանի որսիրահարված է տիկին Ժաննին, որըամուսնացած է: Սկզբում պատճառաբանումէ, թե իբր հեռանում է, քանի որ ձանձրացել էմենավորի կյանքից, ճաշարաններից, պանդոկներից: Ուզում է վերադառնալծնողների մոտ: Սակայն տիկին Ժաննըհիշեցնում է նրա խոսքերը, որ սա այլևս չիկարող գնալ Պոլիս, հայերը չեն կարողԹուրքիա մտնել և որ ինքը փախել էզինվորությունից: Խնդրում է անկեղծ լինել իրհետ և ասել իսկական պատճառը: Պիերըհայտնում է իր զգացմունքների մասին, որինի պատասխան, կինը բարձր ծիծաղում է: Տղան վրդովվում է: Լսվում է հեռախոսիձայնը, և մինչև տիկին Ժաննը խոսում է, Պիերը հեռանում է:

Պատմվում է ավելի վաղ ժամանակի մասին, երբ Պիերը դեռ Պոլսում էր: Մանկություննանցկացրել է Պոլսի արվարձանում: Սովորելէ դպրոցում, ապա ֆրանսիականվարժարանում: Սովորել էլուսանկարչատանը, որտեղ էլ ստանում էթուրքի հաղթական մույկի հարվածը, որընրան նետում է Փարիզ:

Փարիզում զարմանում է ֆրանսուհիներիարտասովոր համարձակության, լպիրշության վրա: Ամբողջ օրը մերկբնորդուհիների հետ է: Ծանոթանում է ոմնԼեսքյուրի հետ, որը շրջիկ լուսանկարիչ է, բայց հին դպրոցի և անկարող է գոհացնելնրբաճաշակներին: Ուզում է, որ իր տեղըաշխատի Պիերը, ղեկավարի իրաշխատանոցը, որը մեծ պողոտայի վրա է: Պիերի ամեն պահանջ կբավարարվի: Խանութի երկրորդ տերն էլ մի կին է՝ ժաննը, որը, ինչպես հետո իմացավ, ամուսնացածչէր, սակայն 18 տարեկանում ճանաչել էԼեսքյուրին և  այժմ էլ նրա հետ է: Պիերըընդունում է առաջարկը: Արհեստանոցը գնելէ Ժաննը իր հավաքած գումարով, իսկԼեսքյուրը իրականում ոչ մի իրավունք չունի: Նա հրատարակում է թերթ՝ կանանց մերկպատկերներով:

Արհեստանոցի մթնոլորտը փոխվում է, նորհաճախորդներ են հայտնվում: Տիկին Ժաննըսկսում է ամեն օր խանութ գալ առաջվա՝շաբաթը 2 օրվա փոխարեն: Կարգադրում էծառա Կոստանին ամեն օր սափրվել ևկոկիկ տեսք ունենալ: Պիերը և Ժաննըառաջին իսկ օրից մտերմանում են: Գործիբերումով ցերեկները շատ անգամ միասինճաշում են, երեկոները գնում թատրոն, զվարճանում: Պիերը զուր է ջանում մեղմելզգացմունքը: Լեսքյուրը հաճախ է գալիսխանութ: Առանց քաշվելու համբուրում էԺաննին և ձեռքերով կատակներ անում նրահետ: Պատմությունը հասնում է այն կետին, որից սկսել էր. հերոսը հեռանում էաշխատանոցից՝ վերջնական որոշելով չվերադառնալ: Գումար վաստակել է, միքանի ամիս կհանգստանա, հետո մի լավգործ կգտնի: Միաժամանակ մտածում է, որչի կարող առանց իր Նենեթի (այդպես էանվանում Ժաննին):

Ներս է մտնում Ժաննը: Սենյակում ոչ ոք չկա: Սպասում է Պիերին: Հանկարծ տեսնում է՝դարակներից մեկը կիսաբաց է: Այնտեղտետր կա, հանում է, կարդում: Հայերեն չիհասկանում, բայց ուզում է հասկանալՊիերին: Ֆրասերեն բառերը շատանում են: Կարդում է բազմաթիվ կանանց մասին, որոնց հետ Պիերը կապ է ունեցել: Նենեթիմասին ևս գրած է: Գալիս է Պիերը: Վիճումեն, ապա համբուրվում: Հետո հայտնվում եննախ Պիերի ընկերները՝ Հրաչը, Սուրենը: Դուռը չեն բացում: Ապա գալիս է Լիզը, որըդեռ առավոտյան նամակ էր գրել, թե շաբաթերեկո գալու է: Պիերը մոռացել էր տուն չգալ: Դուռը չեն բացում: Պիերը և Ժաննը միանումեն:

Տասնհինգ օր հետո նրանք բաժանվում են: Նենեթը Լեսքյուրի հետ գնում է ծովափ՝ամառվա 2 ամիսը անցկացնելու: Վերադառնալով՝ չի զգուշացնում, որ եկել է: Պիերը հասկանում է, որ նա այլևս չի ուզումիր հետ վերսկսել նախկին կյանքը: Ժաննինհազվադեպ կարելի է գտնել տանը: Գիշերումէ Լեսքյուրի հարկաբաժնում, ունի առանձինսենյակ: Պետրոսը հասկանում է, որ ինքնիրեն խաբեց ու մոռացավ ֆրանսուհիներիվերաբերյալ կազմած իր կարծիքը: Բայց նակարոտում է Ժաննին, փորձումվերադարձնել, սակայն Ժաննը խուսափում էնարնից, նամակներին չի պատասխանում, առաջարկում է մնալ բարեկամներ, ինքըԼեսքյուրի հետ բազմաթիվ կապերով էկապված, չի կարող թողնել նրան: Վերջինտեսակցությունը խիստ դաժան է, ամեն բանվերջանում է:  Պիերը մի անգամ ևսցանկանում է տեսնել նրան: Ամբողջնողկանքը շպրտել երեսին: Գնում է«Վոլտեր» ռեստորան, Բալզակի փողոցում: Մոտենում է Նենեթին, ասում, որ եթե սաանառակ չլիներ, ֆրանսիացի չպիտի լիներ: Լեսքյուրը ապտակում է Պիերին: Պիերըկատաղությամբ շրջում է փողոցից փողոց: Գնում է Լեսքյուրի տուն: Դուռը բացում էսպասուհին՝ Թերեզը: Լեսքյուրը տանը չէ, շուտով պիտի գա: Սպասելու ընթացքումՊիերը  գրասենյակի պատին տեսնում էԺաննի նկարը, որը շատ հաջող է: Մտածումէ հետը տանել: Շրջանակը իր կեռիցհանելիս, պատը շարժվում է:  Բացվողըգաղտնի դռնակ է: Ներս է մտնում: Մեծ ուխորունկ որմնախորշ է: Բազմաթիվդարակները բեռնավորված ենֆոտոապակիների ընկերության կապույտտուփերով: Նա բացում է տուփերից մեկը, նայում ապակին, ու տեսնում մերկ կնոջպատկեր: Նայում է տարբեր ապակիներ: Դրանք մարմնական հարաբերություններիձևեր պատկերող տեսիլներ են: Հետոգտնում է մի փոշեպատ տուփ: Հանում է, հինապակիներ են, դեղնած: Երևում է առանձինմի աղջիկ: Գալիս է Թերեզը: Ապակին դնում է գրպանը: Զանգում է Ժաննին և ասում, որապակիները ոստիկանություն կտանի, եթեսա կես ժամից չգնա իր մոտ: Գալիս է Լեսքյուրը: Պիերը սպառնում է, որ կմատնիայդ պոռնկագրին: Վիճում են, դուրս է գնում: Ժաննը շուտով գալիս է: Սկսում է համոզելՊիեռին, որ ապակիները վերադարձնի: Եթեմատնի, Ժաննին ևս պիտի ձերբակալեն: Բայց Նենեթը ասում է, որ իր հետ մեկին էլկհարվածի: Ինքը տղա ունի՝ Բիբին, որնարդեն ութ տարեկան է: Ցույց է տալիսԲիբիի նկարը: Ժաննը համբուրում է Պիերին, բայց երբ ուզում է գրկել, տղան թքում էդեմքին ու վար նետում: Ժաննը սկսում էցնցվել: Պիերը վախենում է, հետոհանգստացնում նրան, կնոջ գլուխը սեղմումիր կրծքին, որ սա չհեկեկա: Խոսում են: Ժաննը պատմում է, որ հայր չի տեսել, մայրըլքել է, անունն էլ չգիտի: Ինքը մեքենագիր էր: Հանդիպում է Լեսքյուրին, որը իրենմոլեգնորեն սիրում է: Շրջուն լուսանկարիչ է: Մի օր էլ մերկ կնոջ պատկեր էին ուզել, պատրաստում է: Շատ օգուտ է ունենում: Այդպես է սկսվում: Ինքն ու Թերեզը օգնումեն Լեսքյուրին: Ժաննը ուզել է բաժանվել, պահանջել է իր բաժինը, բայց Լեսքյուրըսպառնացել է, որ կմատնի: Հեռանում է: Աշխատում է եկեղեցում, որը հիվանդանոցեն դարձրել, որպես հիվանդապահուհի: Փրկել է մի մահամերձի, որն իրենհավատարիմ է մնում: Դա Կոստանն է, որիհետ գնում են Լեսքյուրի մոտ: Կոստանըքաշում է ատրճանակը, վերցնում են Ժաննիդրամներն ու բացում են խանութ: Հետագայում հաշտվում են Լեսքյուրի հետ, որը դեռ շատ էր պետք իրեն: Պիեռը լսելով սա ոչինչ չի ասում ու հեռանում է:

Պիերն ու Կոստանը գնում են Սեն Ժորժ՝Բիբիին տեսնելու: Այդ մասին Ժաննը չգիտի: Ժաննը Բիբիին ընդամենը տարին երկուանգամ է այցելում: Երեխան ապրում էԹաթայի հետ: Բիբին գյուղիամենագեղեցիկն է ու ամենից անառակը: Ներկել է էշի ոտքերը, կոտրել  հավի ոտքը, իսկական պատուհաս է: Բոլորը բողոքում եննրանից: Պիերի հարցին, թե Բիբին սիրում էիրեն, տղան պատասխանում է, թե սիրում է: Սիրում է նաև Կոստանին, Բերտային, Թաթային, շատ է սիրում Գի հորեղբորը, որըիրենց դրացին է: Մոր մասին ոչինչ չի ասում, միայն այն, որ նա բարեհամբույր չէ:  Բիբինմի փոքրիկ պատկեր է վերցնում ուտալիս Պիերին: Նենեթն է՝ ավելի նուրբ, երիտասարդ: Պիերը լուսանկարն աննկատդնում է գրպանը, ինչպես Բիբին Պիերիտված գեղեցիկ մատիտը, որը Պիերը տվելէր նրան մորը երկտող գրելու համար: Բիբինգրում է. «Պստիկ սիրական մայրիկս»:

Հինգ հայ երիտասարդներից կազմվածխումբը հավաքվել է վերջին անգամ: Միսաքը և Պետրոսը պիտի մեկնեն: Ուտում են, խմում, երգում, ինչպես միշտ: Խոսում ենհայի ու հայրենասիրության մասին: ՀետոՀրաչը ցույց է տալիս մի խավաքարտ, որը ավարտուն չէ: Մերկ կնոջ նկար է, որըվերցրել է Պիերի սենյակից: Պիերը այն խլումու դուրս է նտվում: Հանում է Բիբիիցվերցրած նկարը, նայում. կասկած չկա, դաՆենեթն է:

Կոտրում է մերկ կնոջ նկարը: Ինչպես չիճանաչել: Լեսքյուրը պահել է դեղնածապակիները երևի Ժաննին սպառնալուհամար:

Փորձում է Նենեթին մոռանալ Լիզի միջոցով, բայց չի հաջողվում: Պիերը հեռանում է: Գնում է Բիյանքուր: Որպես խառատանցնում է աշխատանքի: Ծանոթանում է միքանի հայերի հետ, որոնցից շատ հավանում է Լոխումին: Սա քահանայի տղա է, և ուզում էվերադառնալ Պոլիս: Տառապում է: Լոխումըգնում է ռուսական դեսպանատուն, ապաթուրքական հյուպատոսարան: Նրան մերժում են ու դուրս հանում: Հետո խեղճինգտնում են պանդոկում, մահճակալինկապած: Նրան հիմարանոց են տանում:

Պիերի մոտ է գալիս Նենեթը: Նա կոտրված, ջախջախված է: Վերարկուի ձախ թևնամբողջությամբ դատարկ է, այտից մինչևվիզը լայն պատռվածք կա: Լեսքյուրըմահացել է: Վիշիից վերադառնալիսհարվածել են ճամփեզրի մի ծառի: Առաջարկում է տղային միանալ: Ինքըբավականաչափ գումար ունի, Բիբիի հետկարող են երջանիկ ապրել: Միանում են: Սակայն չեն կարողանում երջանիկ լինել: Նենեթը այլևս այն Նենեթը չէ: Նա նյարդայինէ: Բիբին նրան չի սիրում, անվերջանկարգություններ է անում, ուզում է գնալԹաթայի մոտ: Ժաննը հղիանում է, թվում է, թե երջանիկ կլինեն: Այդ ընթացքում նրանցհարաբերությունները ավելի են ջերմանում, սակայն նա կորցնում է երեխային: Պիերը միքանի օրով գնում է Փարիզ Հրաչիհարսանիքին: Նամակ է ստանումԿոստանից, որ Ժաննը լավ չէ: Խնդրում էտիրոջը շուտ վերադառնալ, ուղարկում էնամակի պատառիկները: Պիերըվերադառնում է: Ճանապարհին կարդում էԺաննի նամակը, որ սա դժբախտացրել էՊիերին, հեռանում է, որ տղան կարողանաերջանիկ լինել…. Ներողություն է խնդրումՊիերից գործած սխալի համար: Սակայնհասնելով տեղ, Պիերը տեսնում է, որ Ժաննըմահամերձ է: Բիբիին տարել են: Ժաննիվերջին խոսքերն են՝ Պիերո´, ազատիր ինձ…այս անգամ հավատա…իսկապես հղի…եսիսկապես հղի…  Պիերը «Հայր մերն» է ասում, բայց կեսից մոռանում է հայերենը: Կոստանըօգնում է ֆրանսերենով: Ժաննը մահանում է: Մոտակա բակից լսվում է ջութակի հին, շատհին մեղեդի…

Գրականություն

« Պճեղ Մը Անուշ Սիրտ»

Եպրաքսե հանըմը տրամվայում հանդիպում է մի երիտասարդի, ում ձեռքի ծրարը փաթաթված էր հայերեն թերթով և, հասկանալով, որ երիտասարդը հայ է, անմիջապես ջերմ ու սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում նրա նկատմամբ: Երիտասարդը խնդրում է հայ մամիկին՝ մի գրություն  հանձնել իր ապրած հյուրանոցի տիրոջը: Երբ Եպրաքսե հանըմը գրության բովանդակությունից ակամա իրազեկ է դառնում երիտասարդի ինքնասպանության մտադրության մասին՝ ցնցվում է մինչև հոգու խորքը՝ խորապես ցավելով երիտասարդի ճակատագրի համար:

 

Պատմվածքում Շահնուրը շարունակում է «Նահանջը առանց երգի» վեպի գլխավոր թեման, բացահայտում նահանջի նոր դրսևորումներ, մարդկային նոր խեղված ճակատագրեր: Կոտորածից հետո փրկված հայերի մի մասը ապաստանել է Ֆրանսիայում: Պետք է հարմարվեն նոր պայմանների, ապրեն նոր կենցաղով, խոսեն նոր լեզվով: Պատմվածքի երիտասարդ հերոսը՝ Նորայր Կարապետյանը, իր տեղը չի գտնում նոր երկրում, չի մերվում նոր միջավայրին: Այսինքն՝ սոցիալական անապահով վիճակը չէ, որ նրան մղում է ինքնասպանության: Հյուրանոցատիրոջն ուղղված նամակում նա հայտնում է. «Ոչ ոքի սու մը պարտք չունիմ»: Նույնիսկ սենյակում նա դեռ բավականաչափ իրեր էլ ուներ, որ կտակում է անծանոթ կնոջը՝ Եպրաքսե հանըմին, այսինքն՝ իր հայրենակցին, որ օտար երկրում հարազատի պես է ընկալվում: Նորայրը հայտնում է, որ իր արարքի պատճառները անձնական են: Մի բան պարզ է, որ ինքնասպանությամբ Նորայրը հաստատում է, որ հեռանում է իրեն խորթ միջավայրիրց: Գրողը շեշտը չի դնում պատճառի վրա, այլ՝ հետևանքի: Նորայրը պարտվող է, նրա պարտությունն արտահայտվում է ֆիզիկական կործանման ձևով, նա չի հանձնվում հոգեպես, այլ կործանվում է ֆիզիկապես, ինչպես «Նահանջ առանց երգի» վեպում Լոխումը:

Հայերի տեղահանության ողբերգական հետևանքներն իր վրա կրում է նաև Եպրաքսե հանըմը: Նրան հուզողը ոչ այնքան նյութական խնդիրներն են, որքան հոգեբանորեն հարմարվելու հանգամանքը: Իր երկու որդիներն աշխատում են, «պարզ բանվորներ են», ապրում են բարձր, աշտարակի պես շենքի «ոչ թե գագաթը, այլ գագաթին գագաթը», այսինքն՝ ձեղնահարկում, որտեղ սենյակները ծուռ են ուղտի մեջքի պես: Սակայն Եպրաքսե հանըմին նեղողն ավելի շատ կենցաղավարության կերպն է, որը տարբեր է նրա իմացածից: Փարիզն ունի իր օրենքները, որոնք չեն համապատասխանում հայ կնոջ մաքրության չափանիշներին: Իսկ նա չի կարող անտեսել այդ օրենքները՝ կրկին չարտաքսվելու համար: Թուրքական գորգը տանում է քաղաքից դուրս այնտեղ թափ տալու համար: Երբ Նորայրի ինքնասպանության լուրից ցնցված և իրեն կորցրած կինը շտապեցնում է հյորանոցատիրոջը, որպեսզի նա քայլեր ձեռնարկի, վերջինս ասում է. «Չչափազանցնենք, վերջապես օտար մը ըսել եք…»: Ֆրանսիացու համար անհասկանալի է, որ տարագրության մեջ հանդիպած երկու հայ կարող են հարազատ զգալ իրար: Իսկ Եպրաքսե հանըմը փորձում է համոզել, որ իրենք օտար չեն, և արդեն զգաստ դատում է. «Տղա մը պակաս է եղեր… որո՞ւն հոգն է… հաշիվ բռնողն ո՞վ… ո՞վ պիտի գա հոս մարդ պիտի փնտրե… չմեռնիս, յոխսամ… Այսչափ մարդ ջարդեցին, այսչափ մարդ զարկին, այսչափ անմեղի արյուն մտան… ո՞վ որի… »:

Եպրաքսե հանըմի խռովահույզ երևակայությունը մահվան տարբեր տեսարաններ է հորինում, օտար երիտասարդի փոխարեն պատկերացնում է փոքր որդուն… և կրկին հուզվում է մայրական սիրտը: Հոգեկան ծանր ու լարված վիճակում, երիտասարդի ճակատագրի մասին լուրի սպասելիս, ճակատագրի հեգնանքով Եպրաքսե հանըմի մտքով անցնում է սենյակի պատուհանից թափ տալ գորգը, որը և սահում-ընկնում է ցած: Կինը սկսում է նախատել ինքն իրեն: Սակայն այս կոմիկական իրավիճակին հաջորդում է դրամատիկականը: Սեփական արարքից ամաչած՝ Եպրաքսե հանըմը չի վերցնում իր գորգը, բայց և խաղաղ սրտով չի կարող թողնել իր ունեցվածքն ու հեռանալ:

Գրականություն

Կոմիտասյան օրեր

Աշուն օր

Սևուկ անպեր վար եկան:

 

Օրան, օրան,

Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ

Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,

Հևաց, հևաց.

Ծերուկ երկիր սուգ արավ։

Ճաքեց հեռուն ամպ,

Երկիր դողացբա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,

Դողաց, սողաց,

Արյունամպից քող կապեց։

Վառեց լեռան լանջ,

Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,

Մարմանդմարմանդ,

Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ,

Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ

Սողունսողուն,

Ձորում մշուշ կախ տվավ։

Քամին ելավ վեր,

Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկդալուկ,

Սարի վրա ցիր եկան։

Հալեց աշուն օր

Կյանքիս սևսվոր:

մետկեղ պարեցինք,

Սերոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։

Ոսկիարծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,

Ինծիքեզի կարմիրկանաչ սիրո շապիկ կարեցին։

«Աշուն օր» բանադտեղծությունում նկարագուվում է աշնանային մի օր: Առավոտյան սառը օդին հաջորդում էամպրոպը,երկիրը բամբ գոռում էր: Անձրևը մաղում էր ու ծառերից պոկում դեղնածտերևները:

Բանաստեցծության միջոցով Կոմիտասը ցանկացել է իր ամբողջ գեղեցկությամբ, թախիծով ցույց տալ աշնանային օրը, փոխանցել իր զգացողությունները:

Գրականություն

Սասնա Ծռեր

Էպոսը կամ դյուցազնավեպը վիպական բնույթի բանավոր մեծածավալ ստեղծագործություն է, որը իր մեջ ամփոփում է տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները, մտածողությունը: «Սասունցի Դավիթ»  էպոսը առաջին անգամ գրի է առել նշանավոր բանահավաք Գարեգին Սրվաձտյանը, և 1874 թվականին տպագրել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով: 1889 թվականին էպոսի մեկ այլ տարբերակ տպագրել է Մանուկ Աբեղյանը «Դավիթ և Մհեր» վերնագրով: Այդ ժամանական երկիրը ազգային ազատագրական պայքար էր մղում Արաբական Խալիֆայության դեմ: Էպոսի հիմքում ընկած են ութից տաներորդ դարի դեպքերը: Էպոսը վաղկացած է չորս ճյուղից՝
«Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Բոլոր հերոսները իրար հետ կապված են արյունակցական կապով՝ պապ, որդի, թոռ: Էպոսի սիրելի հերոսների ժողովուրդը տալիս է ծուռ անվանումը, որը նշանակում է սովորականից շեղված, խենթ քաջազուններ: Սասնա հերոսները ունեն ընդհանուր հատտկանիշներ՝ ազնիվ են, միամիտ,  բարի, համառ, ազատասեր, անձնազոհ, կառուցող: Նրանք իրենց ուժը ստանում են հայրենի հող ու ջրից: Էպոսի գլխավոր հերոսուհիները ևս օժտված են մարդկային լավագույն հատկանիշներով՝ գեղեցիկ են, բարի, պարկեշտ, խելացի, ուժեղ, նվիրված իրենց հայրենիքին, ընտանիքին, զավակներին: Օրինակ՝ Ծովինարը, Դեղձուն ծամը, Խանդութը, Գոհարը: Օտար կանանցից Սառյեն՝ Ձենով Օհանի կինը, անառակ է, Չմշկիկ Սուլթանը՝ քինախնդիր է, Իսմիլ Խաթունը՝ հեռատես և խորամանկ: 1939 թվականին տոնվեց մեր էպոսի հազար ամյակը, և վաթսուն պատումներից կազմվեց այսօրվա համահավաք բնագիրը: 1964 թվականին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում մեր էպոսը գրավեց առաջին տեղը: Հայ գրողներից մեր էպոսը մշակել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը և Նաիրի Զարյանը:

Գրականություն

«Ասպետի սերը» վերլուծություն

Ավետիք Իսահակյանի ,,Ասպետի սերը,, ստեղծագործությունը պատմում է այն մասին, որ մի ասպետ սիրահարվելով մի աղջկա,ցանկանում է ամուսնանալ նրա հետ,իսկ աղջիկն էլ թագավորի աղջիկ էր:Տղայի արարծները ապրդյուն էին, որովհետև աղջիկը միշտ մերժում էր նրա:Ասպետը չէր հուսահատվում, փորձելով գրավել աղջկա սիրտը: Աղջիկը միշտ մերժում էր նրան, և չէր գալիս նրա մոտ: Ասպետը անընդհատ նստած սպասում էր, բայց այդպես էլ աղջիկը չէր հայտնվում: Աղջիկը ասպետին մի վարդ տվեց, և ասաց, որ մի քանի օրից կգա իր մոտ: Երկար ժամանակ անցավ, բայց աղջիկը չեկավ տղայի մոտ: Տղան իր կրծքի վրա էր պահում այն վարդը, որը աղջիկն էր նվիրել:Տղան ծերացավ,մահացավ՝վարդը կրծքին դրած:

Գրականություն

Ավետիք Իսահակյան

1875-1957

Ծնվել է Ալեքսանդրապոլում( այժմ գյումրի)

Քնարերգու բանաստեղծ է: Կյանքից ու աշխարհից ստացած բոլոու տպավորություններըանցնում են նրա սրտի միջով, դառնում ապրված զգացմունք և վերածվումբանաստեցծության: Առաջին տպագիր բանաստեղծությունը` «Ծաղիկ էի նորաբողբոջ», լույս էտեսնում 1892 թվականին, իսկ առաևին ժողովածուն` « Երգեր ու վերքեր»:

Ժողովածուի վերնագիրը ցույց է տալիս, որ աշխարհի ձայները և գույները բանաստեղծիհամար համար երգ են, իսկ մարդկային կյանքի ցավերը`վերք: Իսահակյանիբանաստեղծական ներշնչանքի առաջին աղբյուրը հայրենի Շիրակ աշխարհն է: Հայրենիբնաշխարհի, ժողովրդի կենցաղի, սովորույթների նվիրված երգերը հետագայում միավորվումեն «Ալագյազի մանիներ» պոեմի մեջ: Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավումհայրենիքը, մայրը, սերը: Քիչ չեն նաև պանդխտությանթեմայով գրված գործերը:

Կարդալ և վերլուծել «Մայրիկիս»,          « Մեր պատմիչները և գուսանները» բանաստեցծությունները, «Հավերժական սեր», «Ասպետի սերը» , «Հայրենի հողը» բալադները, «Աբու լալա Մահարի» պոեմը, «Լիլիթը», «Համբերանքի չիբուխը» պատմվածքները: