կենսաբանություն

Մենդելի Առաջին Օրենք

2DB970CD-B9DF-4F40-AFA5-2A0E651C3E4AՄենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապաայդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերումն է: Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։

Մենդելը խաչասերեց ոլոռի դեղին և կանաչ բույսերով սերմերը։ Մենդելը իր փորձումօգտագործեց ոլոռի այն բույսերը, որոնք մի քանի սերունդ հետազոտվող հատկանիշիառումով անփոփոխ էին եղել և ճեղքավորում չէին տվել, այսինքն մաքուր գծեր էին ևհետազոտվող հատկանիշի նկատմամբ դոմինանտ հոմոզիգոտ էին (AA) և ռեցեսիվհոմոզիգոտ էին (aa)։

Մենդելի փորձում դեղին և կանաչ ոլոռների խաչասերումից առաջացած հիբրիդները դեղինէին։ Նույն արդյունքները ստացվեցին նաև այն ժամանակ, երբ Մենդելը խաչասերեց հարթ ևկնճռոտ մակերևույթ ունեցող ոլոռներ։ Առաջացած բոլոր ոլոռներն ունեին հարթ մակերևույթ։

Երկու հոմոզիգոտ ձևերի խաչասերման արդյունքում (aa և AA) ստացված հիբրիդայինսերունդն արդեն հետերոզիգոտ էր, սակայն ուներ նույն ֆենոտիպը ինչ դոմինանտհոմոզիգոտը։

Այս և մյուս արդյունքների հիման վրա Մենդելն առաջադրեց  վարկածներ։

Առաջին վարկած

Գոյություն ունեն գեների այլընտրանքային տարբերակներ, որոնք ժառանգականհատկանիշները պահպանող միավորներ են։ Օրինակ՝ ոլոռի գույնը որոշող գենը կանաչիդպեքում հանդես է գալիս մեկ, իսկ դեղինի դեպքում՝ այլ տեսակով։ Գենի այլընտրանքայինտարբերակները կոչվում են ալելներ:

Երկորդ վարկած

Ժառանգական յուրաքանչյուր հատկանիշի համար օրգանիզմը ժառանգում է 2 ալել՝յուրաքանչյուր ծնողից մեկական։ Այս ալելները կարող են նույնը, կամ տարբեր լինել։ Այնօրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 նույնական ալել, կոչվում է հոմոզիգոտ։ Իսկ այնօրգանիզմը, որն ունի միևնույն գենի 2 տարբեր ալելներ կոչվում է հետերոզիգոտ։

Երրորդ վարկած

Եթե ժառանգական զույգի երկու ալելները տարբեր են, ապա դրանցից մեկը որոշում էօրգանիզմի արտաքին տեսքը և կոչվում է դոմինանտ ալել, իսկ մյուսն օրգանիզմի արտաքինտեսքի վրա ոչ մի ազդեցություն չունի և կոչվում է ռեցեսիվ ալել: Դոմինանտ ալելներընշանակաելիս օգտագործում են շեղագիր մեծատառեր (A), իսկ ռեցեսիվ ալելներըներկայացնելու համար շեղագիր փոքրատառեր (a)։

կենսաբանություն

Մոլեկուլային Գենետիկա

9EFCD6CB-B4AD-4754-9678-6B77A0FE165BՄոլեկուլային գենետիկան  կենսաբանության և գենետիկայի բաժին է և  ուսումնասիրում է օրգանիզմի ժառանգականության և փոփոխականության նյութական հիմքերը, ինչպես նաև գենետիկական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման, փոփոխման և իրականացման մոլեկուլային մեխանիզմները։ Մոլեկուլային գենետիկան իր հայտնագործություններով նշանակալի ազդեցություն ունեցավ կենսաբանական բոլոր գիտությունների վրա։ Այն արագացրեց կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի, բջջաբանության, մանրէաբանության առաջընթացը, նրա հիմքի վրա աճեց ու ձևավորվեց մոլեկուլային կենսաբանությունը։ Մոլեկուլային գենետիկայի նվաճումները լայնորեն օգտագործվում են ընդհանուր կենսաբանության, գյուղատնտեսության և բժշկագիտության մեջ։

կենսաբանություն

A( H1N1) կամ խոզի գրիպ

FAE2FD19-7A6A-4D46-A932-3F1F73DED8F6«Խոզի գրիպը» մարդկանց և կենդանիների հիվանդության պայմանական անվանումն է, որի հարուցիչը գրիպի վիրուսի շտամերն են: Առաջին անգամ խոզի գրիպի բռնկում արձանագրվեց 2009-ի մարտին Մեխիկոյում: Վիրուսն առաջացել է եվրոպական և ամերիկյան ցեղատեսակների խոզերի գրիպի երկու վիրուսի խաչաձևման հետևանքով, որը նաև մարդուն վարակելու և մարդուց մարդուն անցնելու հատկություն ձեռք բերեց:

Խոզի գրիպը դասվում է պանդեմիկների շարքին: Այն աչքի է ընկնում հիվանդության ծանր ընթացքով, գրիպի մյուս «սովորական» ձևերի համեմատ ավելի բարձր մահացությամբ, արագ տարածվելու հատկությամբ: Այն կոչվում է A (Н1N1) վիրուս:

Ընդհանուր առմամբ գոյություն ունի գրիպի վիրուսի 3 խումբ` А, В և C: А խմբի վիրուսներն ամենազանգվածային ու ծանր հիվանդությունները` պանդեմիա, այսինքն համաշխարհային համաճարակ, են առաջացնում:

А խմբի վիրուսները շատ են: Դրանք ախտահարում են մարդկանց, ձիերին, խոզերին, բադերին, սագերին, ճայերին, փոկերին, դելֆիններին: Յուրաքանչյուր տեսակին իր վիրուսներն են հատուկ: Սակայն խմբի վիրուսներն արագ զարգանում են և խաչաձևվում: Եվ երբեմն կարող է առաջանալ այնպիսի վիրուս, որը կարող է վարակիչ լինել ոչ միայն «իր» տեսակի, այլ նաև մյուսների համար:

Ինչ վերաբերում է խոզի գրիպին, ապա խոզերի գրիպի վիրուսները շատ ավելի մոտ են մարդու գրիպի վիրուսներին, քան, օրինակ, թռչունների վիրուսները: H1N1 խմբի վիրուսն արտաքին միջավայրում կայունության առումով ոչնչով չի տարբերվում գրիպի մյուս վիրուսներից: Դրանք բոլորը բավականին լավ պահպանվում են նաև ցուրտ եղանակին:

Մարդու գրիպի վիրուսներն ամենից լավ են զարգանում 33о — 39оC աստիճանի պայմաններում: Բայց պետք չէ հուսալ, թե վիրուսը կոչնչանա օրգանիզմում հիվանդի բարձր ջերմությունից: Հիվանդն ավելի շուտ կվախճանվի: Եթե ջերմությունը 39,5оC բարձր է, այն հարկավոր է իջեցնել ջերմիջեցնող դեղերի միջոցով:

Եթե մարդ հիվանդացել է գրիպով, նա կայուն դիմադրողականություն է ձեռք բերում այն վիրուսի հանդեպ, որն առաջացրել էր հիվանդությունը: Սակայն, ինչպես արդեն նշվել է, մարդու գրիպի վիրուսները շատ արագ են զարգանում, ուստի ընթացիկ շրջանում հիվանդության պատճառ հանդիսացող վիրուսի հանդեպ իմունիտետը կարող է քիչ ազդեցիկ լինել այն վիրուսի հանդեպ, որը կտարածվի 3-4 տարի անց:

Խոզի գրիպի գաղտնի շրջանը հիմնականում 2-4 օր է, առավելագույնը` մեկ շաբաթ:

Խոզի գրիպի դրսևորումները նույնն են, ինչ սովորական վիրուսի դեպքում: Ախտանիշները հետևյալն են`

• շնչարգելություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ հանգստի վիճակում դժվարացած և/կամ հաճախացած շնչառություն

• մաշկի կապտավուն երանգ

• արյուն` խորխի մեջ կամ գունավոր երանգի խորխ

• ցավ կրծքավանդակում

• հոգեկան վիճակի փոփոխություն

• բարձր ջերմություն, որը չի նվազում ավելի քան 3 օր

• արյան ցածր ճնշում

Մահացու ելքեր գրիպի դեպքում լինում են տարբեր պատճառներով: Շատ բան կախված է դիմադրողականությունից և քրոնիկ հիվանդությունների առկայությունից: Ավելի հաճախ մահվան պատճառ է դառնում թոքաբորբը: Գրիպի ժամանակ թոքաբորբը կարող է վիրուսածին լինել, ինչն առավել վտանգավոր է, սակայն ավելի հաճախ զարգանում է երկրորդական բակտերիալ թոքաբորբ:

կենսաբանություն

Վտանգավոր վիրուսներ

Կատաղախտ

Մարդը,  ով վարակվել է Rabies վիրուսով, բուժման բացակայության դեպքում  կմահանա: Բարեբախտաբար դեռ 1885թ.-ին Լուի Պաստերը մշակել է պատվաստանյութ այդ հիվանդության դեմ: Սակայն, այնուամենայնիվ, խնդիր կա. Վարակը տարածվում է կենդանու թքի միջոցով կծելու ժամանակ, օրինակ՝ շան կամ չղջիկի կծելուց, վերջինիս ժամանակ մարդը կարող է չնկատել, որ իրեն կծել են: Վերջին հարյուրամյակում զարգացած երկրներում հիվանդության սպառնալիքը նվազել է, այնուամենայնիվ, ըստ  ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) տվյալների, կատաղախտից ամեն տարի  մահանում են 55 հազար մարդ, մասնավորապես Աֆրիկայի եւ Ասիայի երկրներում:

ՄԻԱՎ — ՁԻԱՀ

Շնորհիվ արդյունավետ թերապիայի՝ իմունային անբավարարվածության վիրուսից մահացության թիվը կտրուկ նվազել է 1990-ական թվականների կեսերին, այնուամենայնիվ 2012թ.-ին ՁԻԱՀ-ի բարդություններից մահացել է մեկ միլիոն վեց հարյուր հազար մարդ: Պատվաստանյութ այս վիրուսի  դեմ չկա: ՁԻԱՀ- ի հայտնաբերման պահից՝ 1981թ.-ից մինչեւ օրս ՄԻԱՎ- ը խլել է 36 միլիոն մարդու կյանք: Լավ նորությունն այն է, որ զարգացած երկրներում ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ ապրում են գրեթե նույնքան, որքան առողջ մարդիկ: Ճիշտ թերապիայի դեպքում ԱՄՆ-ում ՄԻԱՎ-դրական հիվանդությունն ունեցող տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 77 տարի է:

Գրիպ

Թվում է՝ Գրիպը վտանգավոր հիվանդություն չէ, սակայն ամեն տարի influenza-ից ավելի շատ մարդ է մահանում, քան Էբոլայից: ԱՀԿ-ի տվյալներով՝ ամեն տարի համաճարակների ժամանակ վիրուսի բոլոր տեսակներից մահանում են 250-ից 500 հազար մարդ, իսկ երբեմն մահացության թիվը հասնում է միլիոնի: Տասից ինը առանց բարդությունների բուժվում են, սակայն վարակը հեշտությամբ է տարածվում, այդպիսով մահացության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ: Բացի դրանից գրիպն անընդհատ մուտացիայի է ենթարկվում, դրա համար էլ շարունակում է վտանգ ներկայացնել հասարակության համար:

Այսպես, 1918-1919թթ.-ին ամբողջ աշխարհում, այսպես կոչված, «իսպանուհի» վիրուսից՝ A/H1N1 համաճարակից, մահացել է 50 միլիոն մարդ, կամ ամբողջ երկրագնդի բնակչության 2,5%-ը, այդպիսով վիրուսը խլել է ավելի շատ մարդկային կյանք, քան Առաջին համաշխարհային պատերազմը: Երբ գիտնականները հետազոտեցին A/H1N1 գենը եւ կազմվածքը, պարզ դարձավ, որ այն ոչնչով չի տարբերվում սովորական գրիպից, պարզապես  մարդիկ արդեն իմունիտետ ունեն:

Ռոտավիրուս

Եթե գրիպը վտանգավոր է մեծահասակների համար, ապա այս հիվանդությունը բնորոշ է երեխաներին: Ամեն տարի գաստրոէնտերիտի ավելի քան 100 միլիոն դեպք է գրանցվում, որի առաջացման պատճառը  ռոտավիրուսն է: Հիվանդների ճնշող մեծամասնությունը մինչեւ 5 տարեկան երեխաներն են:  Ամեն տարի ընդհանուր զոհերի թիվը կազմում է 600-ից 900 հզր մարդ: Ռոտավիրուսի դեմ կա երկու պատվաստանյութ, սակայն վտանգը նրանում է, որ մեծահասակների մոտ հիվանդությունը կարող է ընթանալ աղիքային խանգարումների տեսքով, այդ պատճառով հիվանդը կարող է գլխի չընկնել, որ ինքը հիվանդ է: Հաճախ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների: Վարակը սովորաբար անցնում է սննդի միջոցով, համապատասխանաբար, 3-5 օրվա ընթացքում հիվանդանում են նաեւ երեխաները:

կենսաբանություն

Աբու Լալա Մահարի

Աբու Ալ Ալա Մահարին արաբ բանաստեղծ և փիլիսոփա էր ով համարվում է արաբական գրականության խոշորագույն դեմքերից մեկը:Նրա բանաստեղծությունները նման են փոքր դասերի որոնք իրենց մեջ ունեն մեծ իմաստ, Աբու Ալ Ալա Մահարին ունեցել է իր սեփական կարծիքը ցանկացած թեմայի շուրջ , նրան հարգում էին տեղի կրթված և գրագետ մարդիկ, որոնցից Աբու Ալ Ալա Մահարին փորձում էր քաղել կարևոր մի բան, նրա բանաստեղծությունները ունեն փիլիսոփայական միտք, ինչը ստիպում է մտածել և աշխարհին նայել ավելի սթափ:

կենսաբանություն

Գենետիկական երկխոսություն մեր նախնիների հետ

Այսօր կենսաբանների խմբով ընկեր Անուշի ղեկավարությամբ այցելեցինք ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի կոֆերենց դահլիճ: Մասնացեցինք Ֆիզիկայի ֆակուլտետի և գիտահետազոտականինստիտուտի համատեղ «Գենետիկական երկխոսություն մեր նախնիների հետ» սեմինարին: Սեմինարը վարում էր ՀՀ ԳԱԱ մոլեկուլայինկենսաբանության ինստիտուտի պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը: Թեմայի որոշ մասին ծանոթ էինք դրոցական ծրագրից, հենց այդ գիտելիքների շնորհիվ կարողացանք յուրացնել մյուս մասը: Սեմինարը շատ հագեցած էր, ստացանք նոր գիտելիքներ.

  • Յուրաքանչյուր տոհմում հորից որդուն անցնում է նույն Y քրոմոսոմը: Սերունդներում Y քրոմոսոմների միջև տարբերությունը չնչին է, ինչը պայմանավորված է դրանում տեղի ունեցող անխուսափելի մուտացիաներով: 
  • ԴՆԹ անալիզի միջոցով հնարավոր չէ հաստատել հանդիսանում է տվյալ տղամարդը երեխայի հայրը, թե ոչ: ԴՆԹ թեստը հնարավորություն է տալիս միայն հերքել հայրության վարկածը: 
  • Շատերիս հայտնի «հայու գեն» -ը իրականում գոյություն չունի: Գենը որպես այդպիսին մոլորակի բնակիչների(7,5 միլիարդ) մոտ 99%-ով նույնն է: Տարբեր ազգերի մոտ ուղղակի գեների համադրություններն են տարբեր: 
  • Մարդկությանը հաջողվել է կառուցել նեանդերթելյան մարդու գենոտիպը և հաջորդ նպատակը այդպիսի գենոտիպով մարդու կլոնավորումն է: 
  • Հորից որդուն անցնում է Y քրոմոսոմը, իսկ մորից միտոքոնդրյումային գեները, որոնց թիվը հասնում է մի քանի հազարի, և X քրոմոսոմը: 

Սա մեր ստացած գիտելիքների/տեղեկությունների մի մասն էր: Հարց- պատասխանի ժամանակ պարոն Եպիսկոպոսյանը պատասխանեց մեզ հուզող հարցերին: