Հայոց լեզու

Փերիի տաք ձմեռային ծածկոցը: Թարգմանություն

Մի ցուրտ ձմեռային առավոտ փերին դուրս էր եկել զբոսնելու։ Նա գիտեր, որ ցուրտ է, բայց նա ցրտի պատճառով մի քանի օր տանն էր մնացել;
–Օդը մաքուր է թվում, բայց այնուամենայնիվ օդը սարսափելի է թվում,–ասաց փերին ինքն իրեն և շարունակեց քայլել։
-Ու՜ֆ, ես մրսում եմ և չեմ կարողանում չդողալ։ Ես պետք է մի ձև գտնեմ տաքանալու,-ասաց փերին։
Փերին քայլեց իր ընկեր՝ Ռեմբլերի տան մոտով։ Այնպես ստացվեց, որ Ռեմբլերը կանգնած էր տան դիմաց։
-Ի՞նչ ես անում դրսում այս ցուրտ եղանակին,- ասաց Ռեմբլերը։
-Ես երկար ժամանակ մնացել էի տանը և մի փոքր մաքուր օդի կարիք ունեյի,- ասաց փերին։
-Ես ունեմ մի տաք բան, որը քեզ կտաքացնի։ Մնա այստեղ, ես հիմա կգամ,- ասաց Ռեմբլերը։
Փերիին շատ հետաքրքիր էր թե ինչ կարող էր ունենալ Ռեմբլերը նրա համար։ Մի քանի րոպե հետո Ռեմբլերը վերադարձավ։ Նրա ձեռքում բրդյա բաճկոն էր։
-Շատ գեղեցիկ ծածկոց է,-ասաց փերին գցելով ուսերին։
Նա զգաց վերմակից եկող տաքությունը և շուտով դադարեց դողալ։
-Շնորհակալությո՛ւն, ես տաքացել եմ արդեն։
-Ես այս ծածկոցը պատրաստել եմ քեզ համար։
-Շնորհակալ եմ, ես իսկապես գնահատում եմ այս արարքը։
-Խնդրե՛մ, ես գիտեի, որ կտաքացնի քեց միանգամից։
-Միանգամայն այդպես է, սա ամենալխվ բանն է, որ դու արեցիր ինձ համար։
-Դու իմ ընկերն ես և ընկերները միշտ պետք է օգնեն իրար։
Աղբյուրը՝ storyland.ca
Գրականություն

Պաուլո Կոելո: Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Գեղեցիկ ու հրաշալի այս փոքրիկ պատմվածքն ինձ անչափ դուր եկավ: Այն խորհրդանշական իմաստ ունի իր մեջ։ Հեքիաթային ոճով գրված այս լուսավոր ստեղծագործությունն ասես նաև ուսուցանող առակ լինի։ Պատմվածքը մի փոքրիկ աղջկա մասին է, ով կարողանում է սրինգ նվագել, հորինում ու նվագում է այնպիսի մեղեդիներ, որոնք արտահայտում են նրա ներաշխարհն ու պատկերացումները իրեն շրջապատող վառ ու գեղեցիկ աշխարհի մասին։ Նա ստեղծագործող էակ է։ Հեղինակը փոքրիկ աղջնակի ունեցած վառ երևակայության ու նրա սրնգի նվագը որպես դրա արտահայտման միջոց օգտագործելով, փորձել է ներկայացնել կյանքի ու աշխարհի մասին ունեցած պատկերացումներն ու մտքերը մեծահասակների ու փոքրիկների աչքերով, համեմատական կարգով պարզաբանել է միաժամանակ աղջկա և նրան շրջապատող մեծահասակների կարծիքներն ու մտքերն այդ ամենի մասին ։ Այստեղ հատկանշական է խոսել աղջկա տխրության ու ապրումների մասին, որ նա ունեցավ մեծահասակներին լսելուց հետո, ովքեր փորձեցին նրան ներկայացնել կյանքի դառը իրականությունը։ Ճիշտ է, այդ պահին նա շատ տխրեց, ընկճվեց ու հիասթափություն ապրեց և իր մեջ ուժ չգտավ նվագելու։ Եվ հենց այստեղ է, որ հեղինակն իր ստեղծագործության  մեկ այլ հերոսի՝ տվյալ դեպքում աղջկա ընտանիքին հյուրընկալած գրողի միջոցով, նրան ճիշտ ընտրություն կատարելու միտք ու հնարավորություն է տալիս։ Պատմվածքում հեղինակը շատ պատկերավոր ու տպավորիչ մեզ ներկայացրել է նաև Սուրբ ծննդյան տոնին տեղի ունեցող իրական հրաշքներին հավատալու, դրանք իրականության մեջ տեսնելու, դրանց հասնելու տենչն ու ցանկությունը, ինչը հնարավոր է, եթե կա հավատ։ Ուրեմն ի՞նչ է ստացվում․․․ Ես համաձայն եմ հեղինակի այն մտքի հետ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին, և ինչ-որ վառ ու արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է , և այդ հրաշքը թաքնված է իր մեջ։ Մնում է պարզապես նրան արթնացնել ու գործել՝ վստահելով ու հավատալով սեփական ուժերին։

Գրականություն

Պաուլո Կոելո: Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

Սա մի բարի ու գեղեցիկ պատմություն է, որը կարդալով կրկին անգամ համոզվում ես, որ կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում։ Իրական կյանքում էլ յուրաքանչյուրիս հետ կարող է նման բան պատահել։ Պատմվածքի գլխավոր միտքն ու գաղափարն այն է, որ մարդ միշտ պիտի բարի ու կարեկից լինի, ցանկացած պահի օգնության ձեռք մեկնի չքավորին, իրենից օգնություն խնդրողին կամ ընկածին՝ առանց նրանից որևէ բան ակնկալելու։ Քանի որ իր արած ցանկացած լավ ու բարի արարքն անպայման ինչ-որ կերպ, ինչ-որ ձևով վաղ թե ուշ կհատուցվի իրեն ի վերուստ։ Համենայնդեպս ես ինքս հավատում եմ Աստծուն, և այս պատմության գլխավոր հերոսի՝ հյուրանոցի տիրոջ բարեպաշտ վերաբերմունքն ու կարեկցանքը ցրտահար ու գրեթե սովամահ ծերունու հանդեպ հենց իսկական քրիստոնյային վայել ու ճիշտ պահվածք եմ համարում, և առհասարակ ուրախանում ու հպարտանում եմ նման մարդկանցով։ Այն, որ չնայած իր համար վատ ու դժվարին ժամանակներ էին, այցելուները քիչ էին, եկամուտը ևս, միևնույն է, նա չզլացավ, չչարացավ դրանից և օգնեց, կերակրեց ու ապաստան տվեց խեղճ ծերունուն, իսկապես մարդասիրության ճշմարիտ դրսևորում էր։ Տա Աստված, այդպիսի մարդիկ շատ լինեն մեր կյանքում, որ չքավորությունն ու աղքատությունը գնալով պակասի։

Հայոց լեզու

Գործնական աշխատանք (Համանուններ)

24. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերն են համանուններ.

1)անկար ժողովուրդ, անկարհագուստ
2)սուր միտք, սուր խոսք
3)գորշ օրեր, գորշ վերարկու
4)ցորենի հաց, հաց ուտել

25. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանուններ չեն.

1)ակնարկ նետել, ակնարկ տպագրել
2)գետի ափ, ձեռքի ափ
3)մշակութային գանձ, թաքցրածգանձ
4)շահ ստանալ, պարսից շահ

26. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանուններ չեն.

1)թեր-ծաղկաթերթ, թեր-կողմ
2)գանձ-հարստություն, գանձ-հոգևոր երգ
3)սուր-սրածայր, հատու, սուր-սրամիտ
4)հազար-թիվ, հազար-բույս

27. Ընդգծվածներից ո՞րն է մյուս երեքին համանուն.

1)Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ՝ ճերմակ շորերով…
2)<<Անցավ ցավի տակ մի՛ դիր>>,-ասում է ժողովուրդը։
3) Սի՛րտ իմ, այդ ո՞ւմ ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերն մեռան…
4)Անցավ անտես ու աննըման էն սիրունը աշխարհից ,
Ինչպես ծաղիկն անցած գարնան, որ չի ծաղկիլ էլ նորից։

28. Ընդգծվածներից ո՞րն է մյուս երեքին համանուն.

1)Հրի լեզուները լափեցին երբեմնի հզոր ու հարուստ քաղաքը։
2)Եթե հրի չմատնեին քաղաքը, գուցե մեծ ավարի տիրանային։
3)Եթե ամբողջ ուժով հրի փակված դուռը, գուցե կարողանա տապալել այն։
4)Նա բանտարկված է իր շուրջը տարածվող հրի պատճառով։

Գրականություն

Համո Սահյան «Ինձ բացակա չդնեք»

Ձեր լռությունը զնգում

Զրնգում է ձորով մեկ,

Ձեր լռության համերգում

Ինձ բացակա չդնեք…

 

Համբերություն եմ ասում,

Ակնարկներս կրկնեք,

Համբերության հանդեսում

Ինձ բացակա չդնեք…

 

Ձեր շուրջը ամպ է, կայծակ,

Քնով չանցնեք, չքնեք,

Քնեցիք էլ, արթնացաք,

Ինձ բացակա չդնեք…

 

Թվում է թե կամենաք

Մի օր երկինք կթռնեք,

Ձեր թռիչքի ժամանակ

Ինձ բացակա չդնեք…

 

Ձեր պնդության պատճառով

Դուք աշխարհներ կսնեք,

Իմ մեղմության պատճառով

Ինձ բացակա չդնեք…

 

Ես եմ քարե պատարագ

Ձեզնից սերված ընդունեք,

Դուք ձեր կամքին հակառակ

Ինձ բացակա չդնեք…

 

Ոչ խոստումներ, ոչ երդում

Չսպասեք ու չքննեք,

Անվերջ, անշարժ ձեր երթում

Ինձ բացակա չդնեք…

 

Համո Սահյանի այս  հրաշալի բանաստեղծությունը  բաղկացած է յոթ քառատողից: Այն պարզ, հեշտ ընթեռնելի բանաստեղծություն է, ունի գեղեցիկ հնչերանգ ու հանգավորում: Ամեն քառատողի վերջին տողում կրկնվում է << Ինձ բացակա չդնեք>> արտահայտությունը: Ստեղծագործությունն ընթերցելիս խորապես հուզմունք ես ապրում ու չես կարող անտարբեր լինել մեծ բանաստեղծի գրած ամեն մի տողին  և չհուզվել: Բանաստեղծությունն իր մեջ խոր իմաստ ունի: Սահյանն իր այս ստեղծագործությամբ իրապես պատվիրում է կյանքի ներկա-բացակայի մեջ իրեն բացակա չդնել, այսինքն՝ իրեն որոնել ոչ թե մեռածների մեջ, այլ՝ ապրողների, քանի որ իր բանաստեղծությունները կենդանի են ու խոսում են մարդկանց հետ: